Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Թանկ էլեկտրաէներգիայի սպառողը ո՞վ է լինելու

Թանկ էլեկտրաէներգիայի սպառողը ո՞վ է լինելու
02.06.2014 | 16:03

Էլեկտրաէներգիայի սակագինը կարող է բարձրանալ: Այս մասին այսօր ԱԺ-ում ակնարկել է էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը: Պաշտոնյան մասնավորապես ասել է, թե էլեկտրաէներգիայի սակագների հարցը սառած չէ: Փոխնախարարը նշել է, որ էներգետիկ համակարգում կան ֆինանսական խնդիրներ, սակավաջրության պատճառով նվազել է հէկերի արտադրանքը, իսկ ջէկերի արտադրած էլեկտրաէներգիան ավելի թանկ է, և եթե սակագների վերանայման կարիք լինի, կվերանայվի:
Արա Սիմոնյանի խոսքով ստացվում է, որ էներգետիկ համակարգում առկա դժվարությունների կամ էլ սակավաջրության հետևանքների համար ժողովուրդն է վճարելու: Միայն թե Հայաստանի բնակչության թիվը գնալով պակասում է և միայն մի փոքր տոկոսով է համալրվում սիրիահայերի հաշվին, ովքեր Հայաստան ոտք դրած առաջին իսկ պահից բախվում են ծառայությունների բարձր գներին ու ժողովրդի անվճարունակության փաստին: Անվերջ ու հաճախ չպատճառաբանված այս թանկացումները կարող են հասցնել արդեն իսկ մեծ տոկոս կազմող աղքատության ու արտագաղթի էլ ավելի աճին: Իսկ սա իր հերթին ավելի մեծ խնդիրներ է առաջացնելու էներգետիկայի համակարգում: Ի վերջո, այդ թանկ էլեկտրաէներգիան սպառող պետք է ունենա՞, թե՞ ոչ: Գուցե սրա մասի՞ն էլ արժե մտածել:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 526

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ